«Նապոլի»-«Ջենոա»՝ 3:1, Իգուայինը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)
20/03/2016 22:58

Նմանատիպ
Իտալիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Նապոլին» 3:1 հաշվով հաղթանակ տոնեց «Ջենոայի» նկատմամբ: «Նապոլիի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուայինը, մեկ գոլ էլ խփեց Օմար Էլ Կադուրին, իսկ «Ջենոայից» աչքի ընկավ Տոմաս Ռինկոն:
Այս հաղթանակից հետո «Նապոլին» ունի 67 միավոր և շարունակում է առաջատար «Յուվենտուսին» զիջել 3 միավորով, իսկ «Ջենոան» մնաց 34 միավորով՝ 12-րդ տեղում:
Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր
«Նապոլի» – «Ջենոա»՝ 3:1
Գոլերը՝ Իգուային 51′, 81′, Էլ Կադուրի 90+1′ – Ռինկո 10′