Զիդան. «Ռեալը» պատրաստ է «Բարսելոնայի» դեմ խաղին

Զիդան. «Ռեալը» պատրաստ է «Բարսելոնայի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Սևիլյայի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակից հետո (4:0) խոսել է առաջիկայում «Բարսելոնայի» հետ սպասվող դիմակայության մասին։

-Նման խաղով կարող ենք շատ բանի հասնել, և ֆուտբոլիստները գիտեն դա, բայց ֆուտբոլում ամեն հանդիպում յուրովի է դասավորվում։

Կլասիկոները միշտ յուրահատուկ հանդիպումներ են։ Մենք պետք է ավելի կատարելագործվենք, և այսօր կարևոր էր հաղթելն ու հաջորդ տուրին լավ տրամադրությամբ մոտենալը։ Մենք պատրաստ ենք »Բարսելոնայի» դեմ խաղին, դա հիանալի հանդիպում է լինելու,-ասել է Զիդանը։

«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին։ «Սանտյագո Բեռնաբեուում» տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է կատալոնացիների 4:0 հաշվով հաղթանակով։ Այդ ժամանակ մադրիդցիների գլխավոր մարզիչը Ռաֆայել Բենիտեսն էր։ 30 տուրերի արդյունքում «Ռեալը» 3-րդ հորիզոնականում է և առաջատար «Բարսելոնային» զիջում է 10 միավորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում