Պիկեն՝ լրագրողին. Լրագրությամբ զբաղվելիս հանե´ք մարզաշապիկը

Պիկեն՝ լրագրողին. Լրագրությամբ զբաղվելիս հանե´ք մարզաշապիկը

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հեթական անգամ աչքի է ընկել «Թվիթերում» կատարած գրառումով։ Այս անգամ կատալոնական ակումբի ֆուտբոլիստի «թիրախը» իսպանացի լրագրող և «El Español» պարբերականի գլխավոր խմբագիր Պեդրո Ռամիրեսն է։

Վերջինս կարծում է, որ Պիկեն ձեռքով խաղալու համար պետք է երկրորդ դեղին քարտն ստանար Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում և հեռացվեր դաշտից (2:2)։ Ի պատասխան այդ նկատառման՝ Պիկեն լրագրողին մեղադրել է «Բարսելոնայի» նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մեջ՝ նրան հիշեցնելով նույն տուրի մեկ այլ հանդիպումից դրվագ։ «Ռեալի» և «Սևիլյայի» միջև խաղում անդալուզական թիմի դարպասին 11-մետրանոց էր նշանակվել Լուկա Մոդրիչի նկատմամբ կանոնների խախտման համար, սակայն Պիկեն կարծում է, որ այդ դրվագում խախտում չի եղել։ Ռամիրեսը, մասնավորապես, ասել էր. «Մի՞թե այդ դրվագը մաքուր հեռացում չէր»։

«Իսկ ինչո՞ւ դուք չեք խոսում ինձ ցույց տրված առաջին դեղին քարտի մասին։ Քանի որ այն ձեզ չի հետաքրքրում։ Հանեք ձեր մարզաշապիկը, երբ լրագրությամբ եք զբաղվում»,-գրել է Պիկեն՝ ակնարկելով, որ Ռամիրեսն աջակցում է Մադրիդի «Ռեալին»։



 

Հետևեք մեզ նաև Telegram-ում