Հայաստանում այս գիշեր ջերմաստիճանը կլինի զրոյից ցածր

Հայաստանում այս գիշեր ջերմաստիճանը կլինի զրոյից ցածր

Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 22-ի գիշերը օդում հնարավոր է -1…-4 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3…-6 աստիճան ցուրտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 22-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում մարտի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 25-26-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում