Պելեգրինի. Կջանանք հնարավորինս լավ ավարտել մրցաշրջանը

Պելեգրինի. Կջանանք հնարավորինս լավ ավարտել մրցաշրջանը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ԱՊԼ հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո (0:1) խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին։

-Մենք մնացինք չորրորդ հորիզոնականում, բայց դեռ 24 միավոր վաստակելու հնարավորություն ունենք։ Մենք պետք է ջանքերն ուղղենք հաջորդ խաղում հաղթելուն։ Դերբիում պարտությունը դառնացնում է, բայց գոհ եմ ֆուտբոլիստների տրամադրվածությունից։ Նրանք գիտեն գլխավոր առաջադրանքն ու մտադիր են մրցաշրջանն ավարտել հնարավորինս լավ դիրքում։

Այսօր «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի լավն էր, քան մենք։ Չէր կարելի առաջինը գոլ բաց թողնել։ Մրցակիցը միայն մի քանի պահ ունեցավ, որոնցից մեկն ավարտվեց որոշիչ գոլով,-նշել է Պելեգրինին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում