Ճիշտ կլիներ հայերը միանային և սիրիական ընտրություններին երկու թեկնածու առաջադրեին

Նմանատիպ
Սիրիայում ներկա պահին 10 հազար հայ է մնացել՝ նախկին 35.000-ից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, որը տասն օր առաջ է վերադարձել Սիրիայից՝ նկատելով, որ հակամարտությունը շուտ չի կարգավորվի, դեռ մի քանի տարի կձգվի:
«Ես Սիրիայում մնացած հայերին իսկական հերոսներ եմ համարում»,– շեշտեց Մեսրոպյանը և հավելեց՝ ՀՀ-ից արտագաղթել ցանկացող որոշ սիրիացիների պահվածքը չի ողջունում. «Եթե մենք փախել ենք Սիրիայից եւ եկել ենք մեր պատմական հայրենիքը, ապա պետք է լավ վերաբերենք նրան։ Փառք Աստծու, որ մենք կարողացել ենք գալ այստեղ և խաղաղ ապրել այստեղ: Իհարկե, կան խնդիրներ, բայց ՀՀ կառավարությունն օգնում է, ինչով կարող է»:
Անդրադառնալով ապրիլի 13-ին Սիրիայում սպասվող խորհրդարանական ընտրություններին և դրանց հայկական համայնքի մասնակցությանը, Մեսրոպյանը տեղեկացրեց, որ յոթ թեկնածու առաջադրվել է Հալեպից, երեքը՝ Դամասկոսից: Ըստ նրա՝ առավել արդյունավետ և ճիշտ կլիներ, եթե հայերը միանային և երկու թեկնածու դնեին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում