Սպանվել է լեզգինական «Սադվալ» շարժման առաջնորդ Նազիմ Հաջիեւը

Սպանվել է լեզգինական «Սադվալ» շարժման առաջնորդ Նազիմ Հաջիեւը

Մախաչկալայում սպանվել է լեզգինական ազգայնական «Սադվալ» շարժման առաջնորդ Նազիմ Հաջիեւը (ծն. 1944 թ.):

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը` նշելով, որ դանակի բազմաթիվ հարվածներով հասցված վերքերով Հաջիեւի դիակն անցած գիշեր հայտնաբերվել է նրա բնակարանում:

Նշվում է, որ 2015 թվականի մարտի 24-ին սպանվել էր նույն շարժման ակտիվիստ Ռուսլան Մագոմեդռահիմովը: Այդ հանցագործություն հետաքննության արդյունքների մասին պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել:

«Սադվալ»-ը համակարգում է Ադրբեջանում լեզգինական բնակչության ազատագրական պայքարը, ինչի պատճառով այն «անջատողական» եւ «ահաբեկչական» է հայտարարվել այդ երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում