Բեյլը Պրիմերայի պատմության ամենաարդյունավետ բրիտանացին է

Բեյլը Պրիմերայի պատմության ամենաարդյունավետ բրիտանացին է

Մադրիդի «Ռեալի» հարձակողական կիսապաշտպան Գարեթ Բեյլը գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Սևիլյայի» դեմ խաղում (4:0)։

Ուելսցի ֆուտբոլիստի համար դա Պրիմերայում խփած 43-րդ գոլն էր մադրիդյան թիմի կազմում։ Այդ ցուցանիշով նա դարձել է Իսպանիայի առաջնությունում հանդես եկած ամենաարդյունավետ բրիտանացի ֆուտբոլիստը։ Ավելի վաղ լավագույն բրիտանացի ռմբարկուն Գարի Լինեկերն էր, ով «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 1986-89 թվականներին և 42 գոլ հեղինակել։

Բոլոր մրցաշարերը հաշվի առնելով՝ Բեյլը «Ռեալի» կազմում մասնակցել է 113 հանդիպման, խփել 54 գոլ, կատարել 42 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում