Մերսոն. Վենգերը վախենում է Իբրահիմովիչի հեղինակությունից

Նմանատիպ
«Արսենալի» նախկին հարձակվող Պոլ Մերսոնը վստահ է, որ թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի ցանկանում թիմում տեսնել «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, քանի որ վախենում է շվեդ ֆուտբոլիստի հեղինակությունից։
-Վենգերին հարցնում են Իբրահիմովիչի մասին։ Բավական կլիներ, որ նա ասեր, որ ուրախությամբ կընդունի նրան ակումբում, եթե դա ցանկանում է ինքը՝ Զլատանը։ Երկրպագուները ուրախ կլինեին դա լսել։ Եթե չստացվի նրա հետ պայմանավորվել, ապա բոլորը դրան ըմբռնումով կմոտենան, բայց չի կարելի ասել. «Դե, ես չգիտեմ…»։
Իբրահիմովիչը չեմպիոնական բնավորությամբ ֆուտբոլիստ է, ով տարբեր առաջնություններում 13 տիտղոս է նվաճել։ Իհարկե, Վենգերին նման ֆուտբոլիստ հարկավոր չէ, քանի որ նա կսկսեր նաև հանդերձարանում կարևոր դեր խաղալ։ Արսենը չի ուզում թիմում տեսնել այնպիսի ֆուտբոլիստի, ով կարող է կասկածի տակ դնել իր աշխատանքը։ Նրան հարկավոր չէ այնպիսի ֆուտբոլիստ, ով հանդիպումներից հետո կարող է վատացնել իրավիճակը։ Անցյալ տարի Բենզեման չտեղափոխվեց «Արսենալ», իսկ Վենգերն ասաց, որ Ժիրուն ավելի շատ գոլեր է խփում, քան Կարիմը։ Լո՞ւրջ,-ասել է Մերսոնը «Sky Sports»-ին տված հարցազրույցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում