Զիդան. Պրիմերայում մեր նպատակը երկրորդ հորիզոնականն է

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի առաջնությունում իր թիմի նպատակների մասին։
-«Սևիլյայի» հետ հանդիպումն իմ նշանակումից հետո մեր լավագույն խաղերից էր։ «Սանտյագո Բեռնաբեուում» մենք լավ հանդիպումներ շատ ենք ունեցել. հիմա դրանց թիվը մեկով ավելի է։
Ես ուրախ եմ Նավասի համար։ Կարևոր է նրա նման դարպասապահ ունենալը, կարևոր է, որ մեր հարձակվողական եռյակը լավ գործի, ինչպես այս խաղում։ Բայց թիմում յուրաքանչյուրը, նաև փոխարինման դուրս եկողները, կարևոր գործ են անում, դա հեշտ չէ։
Ինչպես առաջ էլ եմ ասել, առաջնությունում մեր նպատակը երկրորդ տեղում հայտնվել է, «Ատլետիկոյին» շրջանցելը։ Մենք ավելի մոտ ենք նրանց և ջանք կթափենք մինչև մրցաշրջանի ավարտը,-ասել է Զիդանը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» երկրորդ տեղում ընթացող «Ատլետիկոյին» զիջում է 1, առաջատար «Բարսելոնային»՝ 10 միավորով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում