Քաղցկեղի դեմ պայքարող 30-ամյա կինը մեր օգնության կարիքն ունի

Նմանատիպ
Times.am-ը բաց նամակ է ստացել Ելիզավետա Ղուլյանից, ում քույրը պայքարում է քաղցկեղի դեմ: Ելիզավետայի քրոջ՝ 30-ամյա Ելենա Ղուլյանի դեպքը Հայաստանում եզակի է, երբ հաջողվել է հղիության ընթացքում քիմիոթերապիա անցկացնել՝ փրկելով ինչպես մոր, այնպես էլ երեխայի կյանքը:
Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Քույրս՝ 30-ամյա Ելենան, շատ կենսուրախ մարդ է ու շատ է սիրում կյանքը: Երբ հղիության ընթացքում նրա մոտ հայտնաբերվեց կրծքագեղձի ուռուցք և սեփական կյանքը փրկելու համար միակ լուծումը հղիության ընդհատումն էր, նա առանց վարանելու վճռեց՝ փոքրիկը պետք է ծնվի:
Բժիշկները հրաժարվում էին քիմիոթերապիա անցկացնել հղիության ընթացքում, քանի որ նման նախադեպ Հայաստանում դեռ չէր եղել: Ի վերջո համաձայնության եկանք և քույրս քիմիոթերապիայի 2 կուրս ստացավ հղիության ընթացքում, այսպիսով հետաձգվեց քաղցկեղի զարգացումն ու հրաշքով հաջողվեց փրկել մոր և մանկան կյանքը:
Մեր փոքրիկ Էվա-Վիկտորիան
Երեխայի անունը Վիկտորիա կնքեցինք, քանի որ նա հաղթահարեց բոլոր դժվարությունները և լույս աշխարհ եկավ, դրանով իսկ հույս ներշնչելով մորը:
Այժմ արդեն 1 տարեկան Վիկտորիան զուրկ է մայրական քնքշանքից, քանի որ քույրս մշտապես գտնվում է հիվանդանոցում: Ցավոք, նրա վիճակն օրըստօրե վատանում է:Արդեն 1,5 տարի է, ինչ պայքարում ենք նրա հիվանդության դեմ: Հետագա պայքարի համար մենք ունենք բոլորի աջակցության կարիքը:Այս ընթացքում քույրս ստացել է քիմիոթերապիայի 13 և ճառագայթման 5 կուրս: Այս տարի նրան նաև վիրահատել են (հեռացվեցին երկու կրծքագեղձերը): Այնուամենայնի, վիրահատությունից հետո մետաստազներ տարածվեցին ողնաշարի վրա և կոնքազդրային հատվածում: Այս պահին տեղում բժիշկները հրաժարվում են իրականացնել հետագա որևէ բուժում: Սակայն քույրս կարող է բուժվել Գերմանիայում, որի ֆինսնսական հնարավորությունը մենք չուեննք: Խնդրում եմ օգնել քրոջս հաղթահարել քաղցկեղը, օգնել միասին հավաքել անհրաժեշտ գումարը, որով հնարավոր կլինի փրկել ևս մեկ կյանք ու թույլ տալ, որ մի մանուկ էլ զգա իր մոր ջերմությունը:
Գումար, որը հնարավոություն կտա ևս մեկ ընտանիքի ապրել խաղաղ ու երջանիկ: Մանրամասների կամ այլ տեղեկությունների համար կարող եք կապվել ինձ հետ՝ +374 94 23 08 08. +374 95 091872:
Դրամական օգնության համար հաշվեհամարներն են՝
VTB рубли БИК 044525187 банк. счёт: 16072023893203
Dollar-SWIFT CODE: CITIUS 33 bank. account 16072023893201
Euro SWIFT CODE: OWHBDEFF bank account 16072023893202
Dram 16072023893200
Հարգանքներով՝ Ելիզավետա Ղուլյան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում