Պետական և մասնավոր սեկտորի մասնագետները կքննարկեն ջրային ռեսուրսների դերը կայուն զարգացման հիմքում

Պետական և մասնավոր սեկտորի մասնագետները կքննարկեն ջրային ռեսուրսների դերը կայուն զարգացման հիմքում

Պետական գերատեսչությունների և հասարակական սեկտորի ներկայացուցիչները «Ջուրը կայուն զարգացման հիմքում» թեմայով ազգային կոնֆերանսի ժամանակ կքննարկեն ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի բարեփոխումներին, արտադրական կեղտաջրերի մաքրման եղանակներին վերաբերող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովն անցկացվում է «Լինե´նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2016» սոցիալական-բնապահպանական նախագծի շրջանակներում:

Կոնֆերանսին թեմատիկ զեկույցներով հանդես կգան ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Բնապահպանության, Առողջապահության, Տարածքային կառավարման և զարգացման, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ բնապահպանության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի, «Լոռե» Էկո-ակումբի, «Քիմ մասթեր», «ՋԻՆՋ» ինժեներա-խորհրդատվ ական ընկերությունների, ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի փորձագետները:

«Լինե´նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր» սոցիալական-բնապահպանական նախագիծը, միավորելով արվեստի և հեռուստատեսության ոլորտը ներկայացնող հայտնի հանրային անձանց, հասարակական գործիչների, ինչպես նաև ջրի հիմնախնդիրները բարձրաձայնող տարբեր ոլորտների ներկայացուցիչների հեղինակային ֆոտոնախագծերի միջոցով հանրության ուշադրությանն է ներկայացնում ոլորտի հիմնախնդիրները և ձեռքբերումները: Այս տարի հանրության ուշադրությանը կներկայացեն այս տարի և նախորդ տարիներին իրականացրած ֆոտոշարքերը, որոնց մասնակցել են՝ հաղորդավա րուհի, ասմունքող Հրաչուհի Ութմազյանը, hաղորդավար, դերասան Հակոբ Հակոբյանը, լրագրող, երաժշտական պրոդյուսեր, հաղորդավար Արման Մարգարյանը, հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը, նորաձևության ոլորտի և վաճառքի խորհրդատու Համո Բաղդասարյանը, երգչուհի Սոնա Ռուբենյանը, երգիչ Արմեն Հարությունյանը, հեռուստահաղորդավարուհի, սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ, Ինգրեդիենտ նախագծի հեղինակ Վարդանուշ Պետրոսյանը, «Լինե′նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր» նախագծի հեղինակ SPRING PR-ընկերության հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում