Google-ը կապահովի Կուբայի մուտքը լայնաշերտ Համացանց. Օբամա

Google-ը կապահովի Կուբայի մուտքը լայնաշերտ Համացանց. Օբամա

Google կորպորացիան պատրաստվում է ընդլայնել Համացանցից օգտվելու Կուբայի հնարավորությունները, ինչպես նաեւ կղզում կտեղադրի Wi-Fi-ին անլար մուտքի լրացուցիչ կետեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին Հավանայից ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Նա հայտնել է, որ այցի ընթացքում պատրաստվում է հայտարարել այն մասին, որ Google-ը Կուբայում Wi-Fi մուտքի կետեր տեղադրելու եւ կղզին լայնաշերտ Համացանցով ապահովելու համաձայնություն ունի»,- նշել է նա:

ԱՄՆ-ի նախագահը մարտի 20-ին պատմական այց է սկսել Կուբա՝ երկկողմ հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանակներում: Միացյալ Նահանգների նախագահը Կուբայում կմնա մինչեւ մարտի 22-ը: Նրան ուղեկցում են պետքարտուղար Ջոն Քերին եւ ձեռնարկատերերից ու Կոնգրեսի 40 անդամներից բաղկացած պատվիրակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում