«WhoScored». Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում
21/03/2016 18:45

Նմանատիպ
«WhoScored» վիճակագրական կայքը կազմել է Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավագույնների թվում է:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատարը գոլի հեղինակ էր դարձել «Աուգսբուրգի» դեմ խաղում (3:1) և ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Բունդեսլիգա, 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականը
Դարպասապահ՝ Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»):
Պաշտպաններ՝ Սյորենսեն («Քյոլն»), Հակ («Մայնց»), Ռամալյո («Բայեր»), Գարսիա («Վերդեր»):
Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան («Բորուսսիա Դորտմունդ»), Ջակա («Բորուսսիա Մյոնխենգլադբախ»), Կրամեր («Բայեր»), Վոլանդ («Հոֆենհայմ»):
Հարձակվողներ՝ Շտինդլ («Բորուսսիա Մյոնխենգլադբախ»), Ադրիան Ռամոս («Բորուսսիա Դորտմունդ»):