Ջոկովիչը կրկնել է Ֆեդերերի ցուցանիշը

Ջոկովիչը կրկնել է Ֆեդերերի ցուցանիշը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն Ինդիան-Ուելսի եզրափակչում Միլոշ Ռաոնիչի նկատմամբ 6:2, 6:0 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ հերթական հաջողությանն է հասել:

Սերբ թենիսիստն արդեն երրորդ տարին է՝ կարողանում է հաղթել ATP շարքի առնվազն 6 մրցաշարում (3 անգամ անընդմեջ): Ջոկովիչը վերջին 3 տարվա ընթացքում 3 անգամ հաղթել է Ինդիան-Ուելսի, Դուբայի, Պեկինի, Փարիզի մրցաշարերում, ինչպես նաև Ավստրալիայի Բաց առաջնությունում և Ամփոփիչ մրցաշարում:

Ավելի վաղ նման ցուցանիշ գրանցել է միայն մեկ թենիսիստ. Ռոջեր Ֆեդերերը հաջողության է հասել Ինդիան-Ուելսում, Դուբայում, ԱՄՆ-ի Բաց առաջնությունում, Ուիմբլդոնում, Հալեում և Բազելում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում