Գիդո Վեստերվելլեն իր կարևոր ներդրումն է ունեցել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ ԱԳ նախարար
21/03/2016 19:53

Նմանատիպ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ երկրի նախկին ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեի մահվան կապակցությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը ցավակցական հեռագրում նշել է. «Խոր ցավով տեղեկացա Գիդո Վեստերվելլեի վաղաժամ մահվան մասին, ով որպես Գերմանիայի դաշնային արտգործնախարար իր կարևոր ներդրումն է ունեցել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Ջերմ հիշողություններ եմ պահպանում նրա հետ մեր հանդիպումներից և անկեղծ քննարկումներից:
Ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել պարոն Վեստերվելլեի՝ վշտի մեջ գտնվող ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում