Լուիս Էնրիկե. Գոհ եմ «Վիլյառեալի» հետ խաղի արդյունքից
21/03/2016 20:31

Նմանատիպ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գոհ է Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղի արդյունքից: Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց 2:2 հաշվով՝ չնայած առաջին խաղակեսից հետո կատալոնական թիմը հաղթում էր 2:0 հաշվով:
-Կարծում եմ՝ դրական արդյունք է: Առաջնության ավարտին մեկ խաղով քիչ ժամանակ մնաց, իսկ մենք մեկ միավոր վաստակեցինք: Կարող էինք հաղթել, բայց նաև կարող էինք պարտվել: Այնպես որ՝ գոհ եմ:
Ես չեմ լսել երկրպագուների՝ մրցավարներին ուղղված սուլոցները, և ընդհանրապես չեմ ցանկանում խոսել մրցավարների մասին,- «AS»-ի հաղորդմամբ ասել է Էնրիկեն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:
Այժմ «Բարսելոնան» ունի 76 միավոր և 9 միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող «Ատլետիկոյին», իսկ լավագույն եռյակը եզրափակող «Ռեալն» ունի 66 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում