Կլիչկոն անհամբերությամբ սպասում է Ֆյուրիի հետ մենամարտին (տեսանյութ)

Կլիչկոն անհամբերությամբ սպասում է Ֆյուրիի հետ մենամարտին (տեսանյութ)

Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն «Twitter»-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ անհամբերությամբ է սպասում WBA/WBO տիտղոսների համար Թայսոն Ֆյուրիի հետ ռևանշ-մենամարտին:

«Շարունակում եմ մարզվել և չեմ համբերում Ֆյուրիի հետ ռինգ վերադառնալուն: Այժմ ավելի շատ, քան երբևէ»,-գրել է Կլիչկոն և հրապարակել ներկայացված տեսանյութը:

Հիշեցնենք՝ 2015-ի նոյեմբերի 28-ին, Դյուսելդորֆում կայացած մենամարտում Կլիչկոն, պարտվելով միավորների տարբերությամբ, IBF/IBO/WBA/WBO տիտղոսները զիջեց Ֆյուրիին (IBF-ն հետագայում Ֆյուրիին զրկեց տիտղոսից, քանի որ վերջինս հրաժարվեց տիտղոսի պաշտպանության համար մենամարտել Վյաչեսլավ Գլազկովի հետ):



Հետևեք մեզ նաև Telegram-ում