Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը զիջեց դիրքերը

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը զիջեց դիրքերը

Շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց:

Մոսկվայում ընթացող մրցաշարի 9-րդ տուրում սև խաղաքարերով հանդես եկող Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Արոնյանը պարտությունն ընդունեց 66-րդ քայլին:

Այս հաղթանակից հետո Անանդն ունի 5.5 միավոր և հավասարվել է մրցաշարային աղյուսակը գլխավորող Սերգեյ Կարյակինին, ով այս տուրում ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ: Գիրի-Կարուանա, Թոփալով-Սվիդլեր պարտիաներում ևս ոչ-ոքի արդյունք գրանցվեց:

Հավակնորդների մրցաշար, 9-րդ տուր

  • Վիշվանաթան Անանդ  – Լևոն Արոնյան՝ 1:0
  • Հիկարու Նակամուրա – Սերգեյ Կարյակին՝ 0.5:0.5
  • Անիշ Գիրի  – Ֆաբիանո Կարուանա՝ 0.5:0.5
  • Վեսելին Թոփալով  – Պյոտր Սվիդլեր՝ 0.5:0.5

9-րդ տուրից հետո Կարյակինն ու Անանդն ունեն 5.5-ական միավոր, Արոնյանը և Կարուանան՝ 5-ական, Գիրին՝ 4.5, Սվիդլերը՝ 4, Նակամուրան՝ 3.5, իսկ Թոփալովը՝ 3:

Հավելենք, որ մրցաշարում մարտի 22-ը հանգստյան օր է, իսկ մարտի 23-ին կայանալիք 10-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի հետնապահ Վեսելին Թոփալովի հետ: Կկայանան նաև Սվիդլեր-Նակամուրա, Կարյակին-Գիրի, Կարուանա-Անանդ պարտիաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում