«Հայկական ժամանակ». ՀՅԴ-ականներին հաջողվել է վերջին պահին Աշոտյանի վրա կոմպրոմատ գտնել և հասցնել Սարգսյանին

Նմանատիպ
«Հայկական ժամանակ»-ի աղբյուրներին հայտնի է դարձել, թե որն է իրականում Արմեն Աշոտյանին կրթության և գիտության նախարարի պաշտոնից անսպասելի ազատելու պատճառը: ՀՀԿ-ՀՅԴ հայտնի բանակցությունների արդյունքում այդ պորտֆելը տրվեց ՀՅԴ-ին:
Ըստ թերթի աղբյուրների, սակայն, Սարգսյան-Դաշնակցություն քաղաքական պայմանավորվածությունների ժամանակ ի սկզբանե խոսք անգամ չի եղել ԿԳ նախարարի պաշտոնը ՀՅԴ-ին տալու մասին: Դրա փոխարեն 3-րդ նախարարական պորտֆելը, որ պետք է հանձնվեր դաշնակցությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելն է եղել: Դաշնակցականները, սակայն, ձգտել են հատկապես կրթության և գիտության նախարարությունը ստանալ, հաշվի առնելով, Լևոն Մկրտչյանի նման կադր ունենալու հանգամանքը:
«Ըստ հավաստի տեղեկությունների, ոլորտում բազմամյա փորձ և խորը կապեր ունեցող ՀՅԴ-ականներին հաջողվել է վերջին պահին Աշոտյանի վրա կոմպրոմատ գտնել և հասցնել Սարգսյանին: Սրանով է բացատրվում Աշոտյանի անտեղյակությունը իր մոտալուտ ազատման մասին: Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը մեծ ոգևորությամբ իր նոր կաբինետի պատերն էր ներկում , մինչդեռ շաբաթը ուրբաթից շուտ հասավ»,- հավելել է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում