ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում չեն պատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին
22/03/2016 10:04

Նմանատիպ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում