Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարhը:

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սյունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում