Թրամփը վերստին հանդես է եկել Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հատատելու օգտին

Նմանատիպ
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը պայքարում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, հայտարարել է, որ «ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի եւ մյուս երկրների հետ»: Նա դա հավաստել է՝ Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով համապատասխան հարցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Իհարկե»,- ասել է գործարարը: «Լավ հարաբերություններ Ռուսաստանի հե՞տ: Բնականաբար, ես հանդես եմ գալիս բոլորի հետ լավ հարաբերությունների օգտին»,- ասել է նա:
Թրամփը կարծիք է հայտնել, որ ամերիկյան ԶԼՄ-ները այնքան էլ ճիշտ չեն արտացոլում Ռուսաստանի ու նրա ղեկավարության, մասնավորապես, Վլադիմիր Պուտինի նկատմամբ իր վերաբերմունքի էությունը:
«Պուտինը լավ է արտահայտվում իմ մասին, ըստ իս դա շատ հաճելի է»,- նշել է նա: «Ինձ վրա դա ոչ մի կերպ չի ազդում, չհաշված այն, որ, ըստ իս, դա շատ հաճելի է»,- հավելել է նա:
«Եթե մենք լավ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ, դա հիանալի կլինի,- ասել է Թրամփը:- Եթե Ռուսաստանը ցանկանում է օրական միլիոնավոր դոլարներ ծախսել «Իսլամական պետությունը» ռմբակոծելու համար, ես չեմ առարկում»,- ասել է նա:
«Ոմանց դա դուր չի գալիս, նրանք ասում են. «Ոչ, ոչ, դա մեր գործն է»,- շարունակել է Թրամփը:- Բայց դա մեր գործը չէ: Եթե Ռուսաստանը ցանկանում է դրանով զբաղվել, ապա ես ամբողջովին ու լիովին կողմ եմ»,- նշել է Թրամփը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում