Հանրապետականների 47 տոկոսը հանդես է գալիս Թրամփի, դեմոկրատների 51 տոկոսը՝ Քլինթոնի օգտին. հարցում

Հանրապետականների 47 տոկոսը հանդես է գալիս Թրամփի, դեմոկրատների 51 տոկոսը՝ Քլինթոնի օգտին. հարցում

Դոնալդ Թրամփը եւ Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ի նախագահական մրցարշավի առաջատարներն են համապատասխանաբար հանրապետականների եւ դեմոկրատների շրջանում, ինչի մասին վկայում է CNN-ի եւ ORC-ի անցկացրած հարցումը, որի արդյունքները հրապարակվել են մարտի 22-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախագահական ընտրություններում Թրամփին պատրաստ է աջակցել հանրապետականների 47 տոկոսը, 31 տոկոսը հանդես է գալիս սենատոր Թեդ Քրուզի, իսկ 17 տոկոսը՝ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկի օգտին: Դեմոկրատների 51 տոկոսն աջակցում է Քլինթոնին, 44 տոկոսը՝ սենատոր Բեռնի Սանդերսին: Ընդ որում նախորդ հարցումից անցած մեկ ամսվա ընթացքում Թրամփի աջակցությունը նվազել է երկու, Քլինթոնինը՝ չորս տոկոսային կետով:

Հարցմանը, որն անցկացվել է մարտի 17-ից 20-ը, մասնակցել են Դեմոկրատական կուսակցության եւ նրան համակրող 478 ընտրողներ, ինչպես նաեւ 397 հանրապետականներ եւ անկախ ընտրողներ, որոնք հակվում են այն բանին, որ քվեարկեն հանրապետականների օգտին:

Հարցման վիճակագրական սխալանքը դեմոկրատների համար կազմում է 4,5 տոկոսային կետ, իսկ հանրապետականների համար՝ 5 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում