Թրամփը կասկածում է ՆԱՏՕ-ի գոյության անհրաժեշտությանը

Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփը Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի համար կատարվող ԱՄՆ-ի ծախսերը պետք է կտրուկ կրճատվեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Թրամփի խոսքով՝ ՆԱՏՕ-ն թանկ է նստում երկրի վրա, եւ երկիրն արդեն չի կարող իրեն դա թույլ տալ:
Թրամփի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն անարդյունավետ է, իսկ ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները անբավարար են գործում, ինչը ցայտուն կերպով դրսեւորվեց ռուս-ուկրաինական հակամարտության օրինակով: ԱՄՆ-ը ստիպված է ներքաշվել մի բանում, որը կարող է «երրորդ համաշխարհային պատերազմի» վերածվել Ռուսաստանի հետ, ասել է միլիարդատերը:
CNN-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտահղացվել է այն ժամանակներում, երբ աշխարհը բոլորովին ուրիշ է եղել: «Պետք է վերաիմաստավորել: Պահպանել ՆԱՏՕ-ն, բայց, հավանաբար, պետք է շատ ավելի քիչ վճարել այն պահպանելու համար»,- հավելել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում