Բրյուսելի օդանավակայանում պայթյունների հետեւանքով կան զոհվածներ

Բրյուսելի օդանավակայանում պայթյունների հետեւանքով կան զոհվածներ

Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով կան զոհվածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Laatste Nieuws թերթը:

«Երկու պայթյուն Է տեղի ունեցել Բրյուսելի օդանավակայանի թռիչքի սրահում: Կան զոհվածներ: Օդանավակայանն ամբողջությամբ շրջափակված Է, դադարեցված Է ինքնաթիռների եւ տրանսպորտի շարժումը օդանավակայանի ուղղությամբ: Ներկայում ոստիկանության ուժեր են փոխադրվում օդանավակայան, այստեղ են ուղարկվում հրշեջ մեքենաներ ու «շտապօգնության» անձնակազմեր»,- գրում Է թերթը:

Օդանավակայնի հետ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում