Բրյուսելի օդանավակայանը հաստատել է պայթյունի լուրն ու հորդորել հեռու մնալ տարածքից

Բրյուսելի օդանավակայանը հաստատել է պայթյունի լուրն ու հորդորել հեռու մնալ տարածքից

Բրյուսելի օդանավակայանի ադմինիստրացիան որոտացած երկու պայթյուններից հետո հորդորել է հեռու մնալ օդանավակայանի տարածքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին օդանավակայանի ղեկավարությունը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Օդանավակայանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել: Կառույցից մարդկանց տարհանում են: Մի եկեք օդանավակայանի տարածք: Թռիչքները հետաձգվել են»,- ասվում է գրության մեջ:

Ըստ որոշ տվյալների` պայթյունը տեղի է ունեցել American Airlines-ի թռիչքների սրահում: Նախնական տեղեկություններով` կա 14 զոհ և 30 վիրավոր:

Բրիտանական BBC-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցածը հաջորդել է 4 օր առաջ Բելգիայի ոստիկանության կողմից Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի ձերբակալությանը: Բելգիական լրատվամիջոցների տեղեկացմամբ` օդանավակայանը փակ է թռիչքների համար: Սոցիալական մեդիայում գրում են այն մասին, որ դեպքի վայրից մարդիկ խուճապահար փախչում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում