Գլենդելում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը

Նմանատիպ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի «Աբրիլ» գրախանութում ապրիլի 1-ին կցուցադրվի «Հոշոտված Հայաստան»(Ravished Armenia) ֆիլմը: Պատմաբան Էնթոնի Սլայդը, ով ավելի քան 70 գրքի հեղինակ է, հանդիպմանը հանդես կգա հատուկ դասախոսությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Massis Post-ը:
Ֆիլմը, որը կցուցադրվի Գլենդելում, նկարահանվել է 1918 թվականին Նյու Յորքում: Այն ներկայացնում է Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը, ուր հեղինակը` ցեղասպանությունը վերապրած Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը, պատմում է աքսորի ճանապարհին իր սարսափների մասին: «Հոշոտված Հայաստան» խորագրով գիրքն արդեն պատրաստ էր, երբ 1918 թվականին Կալիֆոռնիայում` ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում, ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանեց «Հոգիների աճուրդ» (Ravished Armenia) համր ֆիլմը (հայտնի նաև «Հոշոտված Հայաստան» անունով), որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն է: Ֆիլմի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ինքը` Արշալույս Մարդիգանյանն է, ով մեծապես աջակցել է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում