ՄԱԿ-ի հանձնակատարը մեծ հետաքրքրությամբ է սպասում Քերիի եւ Լավրովի մոսկովյան հանդիպմանը

Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հաստատել է, որ միջսիրիական բանակցությունների ընթացիկ փուլը կշարունակվի մինչեւ մարտի 24-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես մարտի 22-ին հանդիպում կանցկացնեմ Բանակցությունների բարձրագույն կոմիտեի հետ, այնուհետեւ մարտի 23-ին եւ մարտի 24-ի առավոտյան նոր հանդիպումներ կկայանան ԲԲԿ-ի եւ կառավարության պատվիրակության հետ, ինչից հետո կավարտենք միջսիրիական բանակցությունների առաջին փուլը»,-ասել է նա:
Դե Միստուրան վստահ է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ այս շաբաթ Մոսկվայում կայանալիք հանդիպումը ժամանակի առումով պատահականորեն չի համընկնում միջսիրիական խաղաղ բանակցությունների փուլի ավարտի հետ:
«Մենք մեծ հետաքրքրությամբ ենք սպասում այն բանին, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների այս փուլի ավարտի հետ զուգահեռ կկայանա ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի այցը Մոսկվա եւ նրա հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ»,- լրագրողներին ասել է միջազգային հանրակցության հանձնակատարը:
«Այս իրավիճակում ոչ մի համընկնում պատահական չէ: Դրանք փոխկապված են, ուստի մենք պետք է ամբողջ իրադրությանը նայենք այն բանի հետ փոխկապված, ինչ մենք անում ենք այստեղ եւ ինչ, ինչպես ես հուսով եմ ու հավատում եմ, կարվի Մոսկվայում եւ այլ վայրերում»,- նշել է դե Միստուրան:
Ռուսաստանի մայրաքաղաք Քերիի այցը պլանավորված Է մարտի 23-24-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում