Իշխանությունները պատրաստ են քննարկել ընդդիմության հնչեցրած յուրաքանչյուր առաջարկություն. վարչապետ

Իշխանությունները պատրաստ են քննարկել ընդդիմության հնչեցրած յուրաքանչյուր առաջարկություն. վարչապետ

ՀՀ իշխանությունները պատրաստ են քննարկել Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ յուրաքանչյուր առաջարկություն, որը կհնչեցնի ընդդիմությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին` նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողներից մեկի հարցին` իշխանությունները պատրա՞ստ են զիջումների, որ համաձայնեցին բանակցել Ընտրական օրենսգրքի շուրջ, վարչապետը պատասխանեց. «Բանակցել չի նշանակում զիջել: Եվ շատ լավ մշակույթ է ձևավորված, մենք շարունակում ենք այդ մշակույթը: Բանակցենք, լսենք ողջամիտ առաջարկություններ»:

Դիտարկմանը, թե պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրենք փորձելու են իշխանություններին ճնշել, որպեսզի նրանք գնան սկզբունքային զիջումների, վարչապետը արձագանքեց. «Պիտի խնդրեմ, որ մշակույթն ու ճնշումը տարանջատենք: Լավ մշակույթ է ձևավորված, և մենք պատրաստ ենք քննարկել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն, որը կհնչեցվի ընդդիմության կողմից: Մենք ականջալուր ենք, եթե լինի ողջամիտ առաջարկություն, անպայման կընդունենք: Մենք շատ լուրջ ենք վերաբերում օրենսդրությանը վերաբերող յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության»:

Հարցին, թե Լևոն Զուրաբյանն ակնարկել է, թե Հովիկ Աբրահամյանը ֆինանսավորել, հովանավորել է «Ոչ»-ի շտաբը, վարչապետը նշեց, որ եթե Զուրաբյանը հստակեցնի իր ակնարկը, ինքը կպատասխանի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում