Լուկա Տոնի. Գվարդիոլան ինձ ասել է «Ման. Սիթին» գլխավորելու պատճառը
22/03/2016 13:10

Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Լուկա Տոնին, ով այժմ հանդես է գալիս «Վերոնայում», գիտի, թե ինչու է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշել գլխավորել «Մանչեսթեր Սիթին»։ Ֆուտբոլիստը նշել է, որ իսպանացի մասնագետն անձամբ է պատմել իր որոշման դրդապատճառների մասին։
-Պեպն ասաց ինձ, որ ցանկանում է գլխավորել «Մաչեսթեր Սիթին»։ Մի քանի տարի «Բավարիայում» աշխատելուց հետո Գվարդիոլան նոր մարտահրավերներ է փնտրում։ Նա ինձ ասել է, որ ուզում է ընդլայնել իր հորիզոնները,-Տոնիի խոսքն է մեջբերում «Bild»-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթացիկ մրցաշրջանից հետո Գվարդիոլային «Բավարիայում» փոխարինելու է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում