Գեղարքունյաց թեմում Ավագ շաբաթը նշվում է դպրոցականների մասնակցությամբ

Գեղարքունյաց թեմում Ավագ շաբաթը նշվում է դպրոցականների մասնակցությամբ

Ավագ շաբաթը Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմում մեկնարկեց անցած շաբաթ օրը, երբ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդկան տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի կատարվեց ծաղկազարդի նախատոնակը, բացվեց խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը, ժամերգությունից հետո, կատարվեց անդաստանի կարգը, բաց վարագույրով մատուցվեց Սուրբ պատարագ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհվեցին ուռենու ոստերը եւ բաժանվեցին ժողովրդին: Ծաղկազարդին օրհնվեցին նաեւ տոնակատարության մասնակից բոլոր մանուկներն ու երեխաները: Ծաղկազարդին մասնակցելու էին եկել Գավառ քաղաքի եւ շրջակա համայնքների դպրոցականները, ովքեր օրհնության կարգին մասնակցելու հրավերներ էին ստացել թեմի առաջնորդիլ դպրոցների Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների միջոցով: «Ծաղկազարդի շաբաթվա առավոտյան եւ երեկոյան ժամերգությունների, Ոտնլվայի, Խավարման, Խաչելության, Թաղման, Հոգեհանգստի կարգերի, Ճրագալույցի եւ Սուրբ Հարության պատարագների ընթացքում եւս ամենատարբեր տարիքի հավատացյալների կողքին կընդգրկվեն նաեւ դպրոցականներ: Մեր նախաձեռնությամբ եւ դպրոցների Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների միջոցով կփորձենք մատաղ սերնդին անմիջական հաղորդակիցը դարձնել հայոց եկեղեցու գլխավոր տոներին, նրան արմատապես կապել Հայրենի հավատին»,- նշեց առաջնորդական տեղապահը:

Ծաղկազարդի շաբաթը նշվում է Գեղարքունյաց թեմի բոլոր գործող եկեղեցիներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում