Միջազգային ավիացիոն կոմիտեն սկսել է Դոնի Ռոստովում կործանված Boeing-ի ինքնագրերի վերծանումը

Միջազգային ավիացիոն կոմիտեն սկսել է Դոնի Ռոստովում կործանված Boeing-ի ինքնագրերի վերծանումը

 Միջազգային ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) ձեռնամուխ է եղել Դոնի Ռոստովում կործանված Boeing ինքնաթիռի խոսքային ինքնագրիչի վերծանմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

«Մարտի 21-ին ավարտվել է խոսքային ինքնագրիչի տեղեկատվության պատճենումը: Մասնագետները ձեռնամուխ են եղել դրանում պարունակվող տեղեկատվության վերծանմանը»,- նշել է գործակալության զրուցակիցը: Նա չի ճշտել՝ որքան ժամանակ կպահանջվի բոլոր տվյալներն ստանալու համար, նշելով, որ դրա համար կարող է պահանջվել շուրջ մեկ ամիս կամ ավելի երկար ժամանակ:

Մարտի 19-ին Երեւանի ժամանակով ժամը 4:42-ին Դոնի Ռոստովի օդանավակայանում կրկնական վայրէջքամուտի ժամանակ բարդ օդրեւութաբանական պայմաններում (ուժեղ կողմնային քամի եւ անձրեւ) աղետի է ենթարկվել FlyDubai ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը, որը կատարում էր FZ 981 չվերթը Դուբայից: Ինքնաթիռում եղել Է 62 մարդ: Նրանք բոլորը զոհվել են:

Հետաքննությունը դիտարկում է օդանավի կործանման երեք հիմնական վարկած՝ տեխնիկական անսարքությունը, եղենակային բարդ պայմանները, անձնակազմի սխալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում