Սուարեսն ասել է՝ ում է նվիրելու հավաքականում հաջորդ գոլը

Սուարեսն ասել է՝ ում է նվիրելու հավաքականում հաջորդ գոլը

Ուրուգվայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, որ ազգային հավաքականի կազմում հաջորդ գոլը նվիրելու է նրա նախկին ֆիզիոթերապևտ Վալտեր Ֆերեյրային, ով վերջերս մահացել է քաղցկեղից։ Ֆերեյրան նրան աջակցել է դժվարին պահերին։

-Վալտերն իմ կողքին է եղել կյանքիս վատագույն պահերին։ Ծնկի վնասվածքի պատճառով մտածում էին, որ չեմ մեկնի Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու։ Բոլորը բացառում էին, որ ես կկարողանամ մասնակցել մրցաշարին, ես ինքս էլ չէի հավատում, որ կարող է լինել նման բան։ Նա ինձ աջակցում էր իր ուժով ու մասնագիտական իմաստությամբ, որ ես պայքարեմ։ 

Ինձ հաջողվեց կատարել առաջադրանքը։ Այդ պահին նա արդեն հիվանդ էր, բայց թաքցնում էր դա։ Այդ պատճառով էլ ես նրան նվիրեցի Անգլիայի հավաքականին խփածս գոլը և հավաքականում հաջորդ գոլս էլ եմ նրան նվիրելու,-ասել է Սուարեսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում