Ղրղզստանը դիմել է ՀԱՊԿ-ին Ուզբեկստանի հետ սահմանային վեճի լուծման համար

Նմանատիպ
Պաշտոնական Բիշքեկը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ Ուզբեկստանի հետ սահմանային վեճի լուծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիեւը:
Երկու երկրների սահմանին իրադրությունը սրվել է մարտի 18-ին այն բանից հետո, երբ ուզբեկական կողմը շուրջ 40 զինծառայող եւ զրահատեխնիկա է առաջ շարժել Ջալալ Աբադի մարզի Չալասարտ բնակավայրի ղրղզա-ուզբեկական պետական սահմանի վիճելի շրջան: Ինչպես նաեւ ուղեփակոց է տեղակայել Քերբեն – Ալա Բուքա ավտոճանապարհի հատվածում: Ի պատասխան Ղրղզստանը նույնպես ուժեղացրել է իր սահմանների հսկողությունը:
Ղրղզական կողմը պնդում է, որ Ուզբեկստանը դուրս բերի ծանր տեխնիկան եւ զինծառայողներին սահմանի վիճելի հատվածից:
«Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին եւ նրա հետ կոնսուլտացիաներ ենք վարում: Սահմանի չնկարագրված հատվածները պետք է հաստատվեն միջազգային ստանդարտների համաձայն, եւ ոչ ոք չպետք է խախտի այդ պահանջը»,- հայտարարել է Սարիեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում