ԱԺ 9 պատգամավորներ Բրյուսելում մասնակցում են «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստերին

Նմանատիպ
ՀՀ Ազգային ժողովի ինը պատգամավորներ Բրյուսելում են` մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Ինչպես տեղեկացանք ԱԺ պաշտոնական կայքից, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 21-23-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն ) է գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 20-24-ը Բրյուսել են (Բելգիայի Թագավորություն) գործուղվել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Հովհաննես Սահակյանը, Միքայել Մելքումյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը եւ Վահե Էնֆիաջյանը:
Թևան Պողոսյանը Բրյուսելից «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ նիստի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Պատվիրակության անդամների հետ ամեն ինչ նորմալ է:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում