Հայկական մրցավարական անձնակազմը կսպասարկի Եվրոպայի Մ21 առաջնության խաղ
22/03/2016 13:47

Նմանատիպ
Հայկական մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը: Խաղը կկայանա մարտի 25-ին:
Մրցավարի օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Էրիկ Արևշատյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Արման Ալաբերկյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում