Կառավարությունն աշխատում է ընտրակաշառքների և կրկնաքվեարկությունների համար պատասխանատվությունը խստացնելու ուղղությամբ

Կառավարությունն աշխատում է ընտրակաշառքների և կրկնաքվեարկությունների համար պատասխանատվությունը խստացնելու ուղղությամբ

Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն է, որ ընտրակաշառքի համար պատժամիջոցները պետք է խստացվեն: Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հարցին, Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ այդ ուղղությամբ կառավարությունը հիմա աշխատում է:

«Ի դեպ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը մի առիթով առաջարկել է խստացնել քրեական պատասխանատվությունը կրկնաքվեարկությունների հարցով: Մենք այդ ուղղությամբ հիմա աշխատանքներ տանում ենք»,- «Արմենպրես»-ի հաղորմամբ՝ ասաց Հարությունյանը:

Նա հավելեց, որ կատարվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կարվեն առաջարկներ, որոնցում կլինեն նորություններ՝ կապված ընտրակաշառքի և կրկնաքվեարկությունների համար պատասխանատվության միջոցների խստացման հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում