Օլանդը Փարիզում արտակարգ խորհրդակցություն է գումարել Բրյուսելում իրականացված պայթյուններից հետո

Օլանդը Փարիզում արտակարգ խորհրդակցություն է գումարել Բրյուսելում իրականացված պայթյուններից հետո

Փարիզում Անվտանգության խորհրդի արտակարգ խորհրդակցություն է ընթանում: Բելգիայի մայրաքաղաքում իրականացված մի շարք պայթյուններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում հավաքել է երկրի վարչապետին, ներքին գործերի նախարարին, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին՝ գնահատելու իրադրությունը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարարությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ պաշտոնական Փարիզն «ուշադիր հետեւում է Բրյուսելում իրադրության զարգացմանը»:

Մինչ այդ Փարիզի օդանավակայանում ուժեղացվել են հսկողության միջոցները: «Կատարվում է ուղեւորների ավելի մանրազնին ստուգում: Թերմինալներում ուժեղացված է պարեկումը: Առայժմ իրադրությունը հանգիստ է»,– հայտնել են «Փարիզի օդանավականներ» ընկերության կենտրոնակայանում, որը կառավարում է Ֆրանսիայի մայրաքաղաքի Ռուասի-Շառլ դե Գոլ եւ Օռլի օդանավակայանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում