Իշխանությունները ստորագրված ցուցակները հրապարակելու փոխարեն առաջարկում են վերահսկողության այլ մեխանիզմ

Նմանատիպ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց այն բացասական հետևանքները, որոնք կարող են լինել ստորագրված ընտրացուցակների պաշտոնական հրապարակման դեպքում: Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ, պատասխանելով ՀԺԱՄ վարչության անդամ Տիգրան Եփրեմյանի հարցին, Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ ասում են՝ շատ երկրներում ստորագրված ընտրացուցակները օգտագործում են հենց իշխանությունները: Ընտրություններին մասնկցելու կամ չմասնակցելու փաստն ինքնին կարող է խոսել մարդու կողմնորոշման մասին: Մի պահ պատկերացրեք, որ ինչ-որ իշխանության ներկայացուցիչ հանձնարարում է գնալ և ձայնը տալ իշխանությանը: Հիմա պատկերացրեք, որ լինի պաշտնական փաստաթուղթ, որ այս մարդը չի գնացել ընտրության, սա ինչի մասին է խոսում, ամենայն հավանկանությամբ, մարդու կողմոնորոշման մասին: Սա ոչ թե ես եմ ասում, այլ Վենետիկի հանձնաժողովի բացատրությունների մեջ է նշված: Այո, գաղտնիության քողը պետք է հանել, որպեզի տեղեկատվություն ստանան պատշաճ բողոք պատրատելու համար, բայց ոչ ավելին. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Դավիթ Հարությունյանը հավելեց, որ ստորագրված ընտրացուցակների հրապարակման փոխարեն ընտրական օրենսգրքի նախագծում սահմանվել են պատշաճ վերահսկողություն իրականացնելու մեխանիզմներ: «Ընտրախախտումների դեմ պայքարողները առաջին հերթին վստահված անձինք են, ովքեր հնարավորություն ունեն այդ ցուցակներին ծանոթանալու: Ստորագրված ցուցակն ինքնին կարող է ապացույց լինել և դատարանում ուսումնասիրվել: Սա բավարար մեխանիզմ է պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար»,-ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում