Ստամբուլի ահաբեկչությունից տուժած Օգսեն Խաչանյանը դուրս է գրվել հիվանդանոցից
22/03/2016 14:23

Նմանատիպ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնական հրապարակում մարտի 19-ին իրականացված ահաբեկչության հետևանքով վիրավորված հայ Օգսեն Խաչանյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը:
Օգսենի մայրը` Արաքսի Խաչանյանը հայտնել է, որ որդու վիճակն ավելի լավ է, իսկ հիվանդանոցից նրա դուրս գրումը բարձրացրել է բոլորի տրամադրությունը:
Ներկայում Օգսենը չի զգում ձախ ձեռքի երեք մատները: Բժիշկները մինչև շաբաթվա վերջ կհետևեն նրան, և եթե հնարավոր չլինի դեղամիջոցներով հասնել ապաքինման, ապա վիրահատության կարիք կառաջանա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում