Բրյուսելում տարհանել են խորհրդարանի շենքում եւ վարչապետի գրասենյակում գտնվող մարդկանց

Բրյուսելում տարհանել են խորհրդարանի շենքում եւ վարչապետի գրասենյակում գտնվող մարդկանց

Բելգիայի մայրաքաղաքում տարհանել են երկրի վարչապետի գրասենյակի եւ Բելգիայի համերկրային խորհրդարանի շենքերում գտնվող մարդկանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Belga գործակալությունը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարությունն իր աշխատակիցներին պատվիրել էր չլքել աշխատատեղերը եւ տները Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյի երկու կայարաններում իրականացված պայթյուններից հետո: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:

Եվրախորհրդարանի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ԵՄ-ի օրենսդիր մարմինն աշխատում է սովորական ռեժիմով:

Ավելի վաղ մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում: Բելգիայի իշխանություններն այդ պայթյուններն արդեն որակել են որպես ահաբեկչական գործողություն. երկրում տագնապի մակարդակը բարձրացվել է մինչեւ առավելագույն չորրորդ մակարդակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում