Կրեմլը հաստատել է մարտի 23-ին Պուտինի եւ Քերիի հանդիպումը

Կրեմլը հաստատել է մարտի 23-ին Պուտինի եւ Քերիի հանդիպումը

Կրեմլը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ պլանավորվող հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին պատմել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իրոք կայանալու է Քերիի եւ Պուտինի հանդիպումը,- հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:-Պետքարտուղարը եւ ԱԳ նախարարը նախագահին կտեղեկացնեն իրենց շփումների մասին: Եվ, հավանաբար, նախագահի հետ զրույցի ընթացքում կարծարծվի հարցերի բավականին լայն շրջանակ»:

Պեսկովը ճշտել է, որ օրակարգում առաջին հերթին կլինեն Սիրիային եւ Ուկրաինային վերաբերող թեմաները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում