Հայաստանի խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգեցին Բրյուսելում ահաբեկչության զոհերի հիշատակը

Նմանատիպ
Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: Լսումները վարող, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մասնակիցներին տեղյակ պահեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: «Հարգելի հայրենակիցներ, արդեն տեղյակ եք, որ ժամեր առաջ Բրյուսելում տեղի են ունեղել պայթյուններ: Դրանք եղել են օդանավակայանում և մետրոյում: Այս պահի տեղեկատվությամբ զոհերի թիվը հասնում է 17-ի, կան բազմաթիվ վիրավորներ: Վիրավորներին մաղթենք շուտափույթ ապաքինում և խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք անմեղ զոհերի հիշատակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սահակյանը:
Լսումների մասնակիցները հոտկնայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին Բրյուսելում ահաբեկչության անմեղ զոհերի հիշատակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում