ԻՊ-ն ստանձնել է Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է ահաբեկչական այն գործողությունների պատասխանատվությունը, որոնք Բրյուսելում տեղի են ունեցել մարտի 22-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է իտալական askanews գործակալությունը՝ վկայակոչելով ԻՊ-ի հետ կապված Amaq գործակալությունը:

Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է որոտացել մարտի 22-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 08:00-ին: Երկրի իշխանությունները կարծում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող էր գործի դնել մահապարտ-ահաբեկիչը: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել մետրոյի Մալբեկ կայարանում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է առնվազն 28 մարդ, տասնյակ մարդիկ վերքեր են ստացել: Բելգիայի վարչապետը պայթունները որակել է ահաբեկչական գործողություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում