«Ռեալում» մտադիր են Բեյլի աշխատավարձը հավասարեցնել Ռոնալդուի աշխատավարձին

«Ռեալում» մտադիր են Բեյլի աշխատավարձը հավասարեցնել Ռոնալդուի աշխատավարձին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ, հաղորդում է «The Telegraph»-ը։

Համաձայն աղբյուրի տեղեկությունների, «Արքայական ակումբում» շատ գոհ են ուելսցի ֆուտբոլիստի աշխատանքից։

Բեյլի ներկայիս պայմանագիրն իսպանական գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականը։ Ակումբում ցանկանում են նրան պահել մինչև 2021 թվականը՝ բարելավելով նաև պայմանագրի ֆինանսական դրույթները։ Բեյլը նոր պայմանագրով կստանա գրեթե այնքան աշխատավարձ, որքան ստանում է «Արքայական ակումբի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։

Պորտուգալացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը 20,5 միլիոն եվրո է, իսկ Բեյլն ստանում է 9 միլիոն։ Այսպիսով, ուելսցին կդառնա «Ռեալի» երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում