Ուսեյն Բոլտի համար Ռիո-2016-ը վերջինը կլինի

Նմանատիպ
Ճամայկացի թեթևաթլետ, աշխարհի ամենաարագ մարդը համարվող Ուսեյն Բոլտը հայտարարել է, որ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք 2016թ. ամառային Օլիմպիական խաղերը կլինեն վերջինն իր կարիերայում։ Նա ցանկանում է համաշխարհային մարզական ամենակարևոր ստուգատեսի ժամանակ գերազանցել սեփական ռեկորդն ու 200 մետր վազքատարածությունն անցնել 19 վայրկյանում։ Հիշեցնենք, որ նրա սահմանած ռեկորդը 19,19 վայրկյան է։
-Ռիոյի Օլիմպիադան ինձ համար վերջինը կլինի։ Ինձ համար դժվար կլինի պահպանել մոտիվացիան ևս չորս տարի, հատկապես եթե կատարեմ այն ամենն, ինչ պլանավորում եմ։ Ես ուզում եմ կրկին երեք օլիմպիական ոսկի նվաճել։ Կցանկանայի նաև 200 մետրը հաղթահարել 19 վայրկյանում. դա իմ նպատակներից մեկն է։ Ես միշտ ասել եմ, որ ուզում եմ անել դա,-ասել է Բոլտը, ով 29 տարեկան է։
Ճամայկացի վազորդը Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն է։ Նա ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ 2017 թ. աշխարհի առաջնությունից հետո կավարտի կարիերան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում