Նաչո. Բենիտեսի օրոք մեզ մոտ ամեն ինչ անհասկանալի էր

Նմանատիպ
«Ռեալի» պաշտպան Նաչոն հայտարարել է, որ Զինեդին Զիդանի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուց հետո ֆուտբոլիստները հոգեբանական տեսանկյունից իրենց ավելի լավ են զգում:
-Ռաֆայել Բենիտեսի օրոք մեզ մոտ ամեն ինչ մի փոքր անհասկանալի և անհանգիստ էր: Ոչ ոք գոհ չէր այդ իրավիճակից, իսկ լրատվամիջոցներն ավելի էին թեժացնում կրքերը: Ես շատ խաղերի եմ մասնակցել և շատ բան եմ հասկացել: Չեմ կարծում, թե մենք շատ վատ էինք հանդես գալիս, բայց Բենիտեսին հեռացնելն ակումբի ղեկավարության որոշումն էր:
Եկավ Զիդանը, և բոլորը հանգստացան, թիմը սկսեց ավելի լավ խաղալ: Զիդանը հանգիստ մասնագետ է և ավելի մոտ է ֆուտբոլիստներին, նա հաճախ է զրուցում մեզ հետ: Աշխատանքի գնահատականը կտրվի մրցաշրջանի ավարտին,-Նաչոյի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 30-րդ տուրից հետո «Ռեալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը և առաջատար «Բարսելոնային» զիջում է 10 միավորով, իսկ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում մրցելու է «Վոլֆսբուրգի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում