Թոնի Նադալ. Վախենում էի, որ փառքն ու գումարը կկործանեին Ռաֆայի կարիերան

Թոնի Նադալ. Վախենում էի, որ փառքն ու գումարը կկործանեին Ռաֆայի կարիերան

Աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալի հորեղբայր և մարզիչ Թոնի Նադալը խոստովանել է, որ ժամանակին շատ է անհանգստացել Ռաֆայի կարիերայի համար: 

-Սեն Ժան դե Լյուզի մրցաշարի ժամանակ, երբ Ռաֆան 16 տարեկան էր, ընկերոջս հետ ընթրիքի գնաց: Հաջորդ օրը նա ինձ պատմեց, որ ռեստորանում թանկարժեք ծովամթերք են պատվիրել: Ես նրանց ասացի, որ դեռ բավականաչափ մեծ չէ նման պատվերների համար և ավելի լավ կաներ, եթե համբուրգեր վերցներ:

Այդ ժամանակ Ռաֆան արդեն պայմանագրեր ուներ տարբեր ընկերությունների հետ և իրականում կարող էր թանկարժեք պատվերներ կատարել, բայց ես վախենում էի, որ փառքն ու գումարը կարող էին կործանել նրա կարիերան: Ցանկանում էի, որ նա իրեն հասարակ տղայի նման պահեր,-Թոնի Նադալի խոսքը մեջբերված է «El Mundo»-ից:

Հավելենք, որ կարիերայի ընթացքում Ռաֆայել Նադալը ATP մրցաշարերի 67 տիտղոս է նվաճել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում