ՀՀ դեսպանատունը ճշտում է՝ կա՞ն հայեր ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում

ՀՀ դեսպանատունը ճշտում է՝ կա՞ն հայեր ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում

Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպանությունը բելգիական կոմղի հետ ճշտում է` արդյոք ահաբեկչության զոհերի և վիրավորների շրջանում կան ՀՀ քաղաքացիներ կամ հայազգի անձինք: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը:

«Բելգիայում հայտարարված է արտակարգ իրավիճակի բարձրագույն աստիճան, դադարեցվել է օդանավակայանի, մետրոյի և հանրային այլ տրանսպորտի գործունեությունը: Բրյուսելում ՀՀ դիվանագիտական առաքելությունների անձնակազմը և այստեղ գտնվող Ազգային Ժողովի պատվիրակություն ապահով են և շարունակում են գործունեությունը:

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում Բելգիայի կառավարության համապատասխան օղակների հետ` հետագա իրավիճակը պարզելու նպատակով: Բելգիական կողմի հետ ճշտվում է` արդյոք զոհերի և վիրավորների շրջանում կան ՀՀ քաղաքացիներ կամ հայազգի անձինք»,- ասաց Մարգարյանը` ավելացնելով, որ ՀՀ քաղաքացիների համար դեսպանությունում բացվել է թեժ գիծ:

Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 34 մարդ, վերքեր են ստացել եւս գրեթե 200-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ:

Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում